ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստորագրվեց համագործակցության հուշագիր
20.02.2023
Ստորագրվեց համագործակցության հուշագիր

Այսօր ՀՊՄՀ-ում կայացավ Արհեստակցական կազմակերպության ընդլայնված նիստ։

Օրակարգի առաջին հարցը «ՎԵԼԼՆԵՍՍ» ատամնաբուժական կլինիկայի հետ հուշագրի ստորագրումն էր։

Կլինիկայի տնօրեն Արմեն Ներսիսյանը ներկայացրեց բուժհաստատության գործունեությունը, ծառայությունները՝ ընդգծելով, որ հուշագրի շրջանակներում Արհեստակցական կազմակերպության անդամներին և նրանց ընտանիքներին կտրամադրվեն զեղչեր։

Արհեստակցական կազմակերպության անդամների համաձայնությամբ՝ նախագահ Էդիկ Գուլյանն ու «ՎԵԼԼՆԵՍՍ» ատամնաբուժական կլինիկայի տնօրեն Արմեն Ներսիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր։

Կողմերը կհամագործակցեն գործընկերության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով։

Կմեկտեղվեն ջանքերը, միջոցներն ու փորձը՝ ՀՊՄՀ-ի Արհեստակցական կազմակերպության անդամների սոցիալական աջակցության նպատակով իրականացնելու որակյալ և մատչելի ատամնաբուժական ծառայություններ։

Հուշագրի շրջանակներում ատամնաբուժական ցանկացած խորհրդատվություն կտրամադրվի անվճար։

Ատամնաբուժության, անձնական հիգիենայի և ոլորտում առկա նորարություների իրազեկման նպատակով համատեղ կկազմակերպվեն սեմինարներ, կոնֆերանսներ, հանդիպումներ կոլեկտիվի հետ։

Արհեստակցական կազմակերպության ընդլայնված նիստում անդամները ներկայացրին նախորդ ամիսների գործունեությունը, հանդես եկան հաշվետվությամբ։