ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեսահաղորդակցություն՝ սերբ պրոֆեսորների հետ
10.02.2017
Տեսահաղորդակցություն՝ սերբ պրոֆեսորների հետ

Այսօր Մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի  նախաձեռնությամբ  տեսահաղորդակցություն հաստատվեց  չեռնոգորաբնակ սերբ անվանի դոկտոր, պրոֆեսորներ Ելիցա Ստոյանովիչի և Բուդիմիր Ալեքսիչի հետ:

Պրոֆեսոր Ելիցա Ստոյանովիչը դասավանդում է Նիկշիչի համալսարանի Բանասիրության ֆակուլտետում, իսկ պրոֆեսոր Բուդիմիր Ալեքսիչը Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում սերբերեն է դասավանդում Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներին:

Այսօր, Չեռնոգորիայի Հանրապետության պետական լեզուն չեռնոգորերենն է, թեև բնակչության 35 տոկոսն է խոսում այդ լեզվով, իսկ բնակչության մեծամասնությունը խոսում է սերբերեն: 

Չեռնոգորիայի Հանրապետության կանոնադրությամբ սերբերն անգամ չեն վայելում իրենց իրավունքները և  չեն ճանաչվում ազգային փոքրամասնություն:

Սերբերի համար այդ դժվարին պայմաններում աշխատող պրոֆեսորները  ՀՊՄՀ-ի  դասախոսներին և ապագա բանասերներին  ներկայացրին սերբերեն լեզվի զարգացման ուղիները՝ սկսած 12-րդ դարից մինչև կիրիլատառ սերբալեզու առաջին գրքի հրատարակումը՝ ներառյալ Վուկ Կարաջիչի լեզվական բարեփոխումները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական համագործակցության. տեսակապի միջոցով հաջորդ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը սերբական լսարանի առաջ հանդես կգա հինավուրց հայոց լեզվի, գրականության ու մշակույթի մասին դասախոսությամբ:

Հանդիպմանը մասնակցեց և երկլեզվյան թարգմանությունը Հայաստանում  հայրերեն ուսումնասիրող սերբ ուսանողի հետ  ապահովեց մեր երկրում Սերբիայի պատվո հյուպատոս, գրող, թարգմանիչ, «Կանթեղ»-ի  մրցանակակիր Բաբկեն Սիմոնյանը: