ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տիգրան Հովիկի Բաբայան
14.02.2016

Քարտեզագրող

tigranmap@yahoo.com

Համակարգչային քարտեզագրող/Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն 

Կրթությունը
1990-1992թթ Բեյրութի Հայկազյան Քոլեջի, Երևանի մասնաճյուղ
IBM Prog. անգլերենով դասընթացներ.1984-1985թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ (ինստիտուտ) օտար լեզուների արագացված դասընթացներ` արաբերեն լեզու.
1980-1983թթ. Երևանի Գեղարվեստի ակադեմիա (Գեղարվեստա- Թատերական ինստիտուտ)` լրագրություն և գեղարվեստական լուսանկար :
1967-1974թթ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ`երկրաբանական ֆակուլտետ, էներգետիկական ֆակուլտետ, մասնագիտությունը՝ ինժեներ էներգետիկ.
1957-1967թթ. Երևանի թիվ 19 /Կրուպսկայայի անվ./ միջ. դպրոց.

Աշխատանքային փորձը
2009թ.-ից առ այսօր Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ամբիոն` համակարգչային քարտեզագրող: 1980-2010թթ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի Աշխարհագրության սեկտոր,Հայկական Աշխարհագրական ընկերություն, “Պարմանի” ուսանողական հիմնադրամ,
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ,Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի՝ բժշկական կադաստրի և քարտեզագրման գիտ.հետ. բաժին,՝ քարտեզագրող:
1975-1980թթ. Արփա-Սևան ջրատարի շինարարության Կովկասյան հատուկ շինարարական աշխատանքների վարչության և ԽՍՀՄ Տրանսպորտային շինարարության նախարարության 157-րդ մասնագիտացված շին. վարչություն ` տեղամասերի ղեկավար և ինժեներ էներգետիկ:
1971-1974թթ. Հայաստանի Ատոմային Էլեկտրոկայանի դիրեկցիա, պատվիրատու բաժնի ինժեներ:
1967-1971թթ. Երևանի Մաթեմաթիկական մեքենաների գիտա- հետազոտական ինստիտուտ` հաշվիչ տեխնիկայի ինժեներ կարգավորող:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

թվային տեխնոլոգիաներ, գեոդեզիա և քարտեզագրում, աշխարհագրական և երկրաբանական հետազոտություններ Հայաստանում և նրան հարակից պետություններում, պատմական աշխարհագրություն:

Վերապատրաստումներ 
1980թ. սեպտեմբեր-դեկտեմբեր, ՀՍՍՀ լուսավոր. նախ. համակարգչային կրթական դասընթացների դպրոց, ԽՍՀՄ-Ճապոնիա /YAMAHA ընկերություն/ ծրագրով:
2012թ. հունվար. Երևանի ճարտարապետության և շինարարության համալասարան. TRIMBLE լազերային օպտիկական սարքավորումների կիրառման նորագույն հմտությունների տեսական և գործնական դասընթացներ:
Անդամակցությունը՝ Հայկական աշխարհագրական ընկերություն,
ԱՄՆ-ի Ազգային աշխարհագրական ընկերություն:

Հրապարակումներ
Հայկական լեռնաշխարհ, Հանրագիտարան, քարտեզները և լուսանկարները, Երևան,2011թ.:
Էկոլոգիա, հանրագիտարանային ձեռնարկ, թեմատիկ լուսանկարները և ձևավորումը, 2011թ.:
Մանկական Հանրագիտարան, հատոր 2, 3, 4, պատմաաշխարհագրական քարտեզներ և թեմատիկ լուսանկարներ 2011-2013թթ.:
Էլեկտրոնային քարտեզը արագ արձագանքման և կառավարման համակարգում, Զարգացման ժամանակակից մարտահրավերներ, ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի նյութեր, Երևան, 2014թ.:
Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական շրջանները, դրանց սահմանազատման մեթոդներն ու սկզբունքները, քարտեզ, (համահեղինակ Ա. Խոեցյան,) Հայկական Լեռնաշխարհ, հանրապետական գիտաժողովի նյութեր, Երևան, 2015թ.
Համառոտ երկրաբանական ակնարկ մասիս /Արարատ/ լեռան վերաբերյալ (համահեղինակ Ա. Մկրտչյան), Հայկական Լեռնաշխարհ, հանրապետական գիտաժողովի նյութեր, Երևան, 2015թ.
Աշխարհագրական և պատմամշակութային արժեքների անվանափոխման դրսևորումները հայկական լեռնաշխարհում, (համահեղինակ Ա. Աջամօղլյան) Հայկական Լեռնաշխարհ, հանրապետական գիտաժողովի նյութեր, Երևան, 2015թ.
Հայաստանը համաշխարհային քարտեզագրական ստեղծագործություններում, (համահեղինակ Ար. Աջամօղլյան, Ն. Սամվելյան և Գ. Կարապետյան) Հայկական Լեռնաշխարհ, հանրապետական գիտաժողովի նյութեր, Երևան, 2015թ.

Պարգևներ
1974թ. Հայաստանի Ատոմային Էլեկտրոկայանի դիրեկցիայի պատվոգիր
1980թ. ԽՍՍՀ և ՀՍՍՀ կենցաղ սպասարկման նախարարությունների և
ԽՍՍՀ ժող տնտ. Ցուցահանդեսի միացյալ պատվոգիրը 1980թ. Մոսկվայում
<<ԿԵՆՑԱՂ 80>> միութենական ցուցահանդեսի հայկական տաղավարի
ձևավորման և լուսաբանման աշխատանքների համար:
1989թ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի Պատվոգիր
1989թ. ՀՀ Երկրաբանական վարչության պատվոգիր /Սպիտակի
երկրաշարժի ուսումնասիրման աշխատանքների համար/
1988թ.Հայկական Աշխարհագրական ընկերության Պատվոգիր
1988թ. ԽՍՀՄ Տրանսպորտային շինարարության նախարարության
Պատվոգիր և դրամական պարգև ՀՍՍՀ Դիլիջանի քաղաքի տարածքում
Երկաթուղային թունելի վերականգնման աշխատանքների համար:

Լեզուներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն /գործնական, խոսակցական/