ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տոնդ շնորհավո՛ր, Հայոց բանակ
28.01.2025
Տոնդ շնորհավո՛ր, Հայոց բանակ

Այսօր Հայոց բանակի կազմավորման 33-ամյակն է։ Հայկական զինված ուժերի կազմավորումը նորանկախ պետության համար ժամանակի հրամայական էր, իսկ այսօր, առավել, քան երբևէ, պետության ու ազգի անվտանգության թիվ մեկ երաշխավորը։

Հայ զինվորի ու հայկական բանակի հայրենասիրությունը, մարտական ոգին, նվիրումն ու կամքը հազարամյակների պատմություն ունի։ Բոլոր ժամանակներում թե՛ շարքային զինվորը, թե՛ բարձրաստիճան զինվորականը ունեցել է այն բարձր պատասխանատվությունը, որ հենց ինքն է հայրենիքի պաշտպանը, խաղաղության խորհրդանիշը։

Հայ ժողովրդի տարեգրության մեջ այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն, այն տոն է բոլորիս համար։ Փա՜ռք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության նվիրական գործին զոհաբերեցին իրենց կյանքը։

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է հայ ժողովրդին, սպաներին, զինվորներին, բոլոր զինծառայողներին Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ՝ մաղթելով հաղթանակներ, մարտական բարձր ոգի և անկոտրում կամք:

Շնորհավոր տո՛նդ, Հայոց բանակ, անվտանգ ծառայություն, հա՛յ զինվոր, խաղաղ առավոտներ, հայո՛ց երկիր։