ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տոնդ շնորհավոր, ուսուցի´չ
05.10.2016
Տոնդ շնորհավոր, ուսուցի´չ

Մանկավարժը բոլոր ժամանակներում եղել և մնում է անձնվեր աշխատանքի, անմնացորդ նվիրումի և վեհության խորհրդանիշ:

Մանկավարժական համալսարանը, որպես մանկավարժներ կրթող խոշոր դարբնոց, արդեն 94 տարի պատրաստում է մանկավարժների՝ մասնագիտության գաղափարին անմնացորդ նվիրվելու պատգամով առաջնորդվող սերունդներ:

Բուհի շրջանավարտներից շատերը հայ դպրոցի զարգացման գործում ունեցել են նշանակալի ավանդ, պատվով կատարել մասնագիտական առաքելությունը՝ ճանապարհելով կիրթ և բանիմաց սերունդներ:

Այսօր էլ ուսուցիչները կրթության ոլորտի առաքյալներն ու առաջնորդներն են, քանի որ շարունակում են, անկախ դժվարություններից, ժամանակի պահանջներից, լույս սփռել դեպի գիտելիքն ու կրթությանը:

Հայ մարդը ուսուցչի դժվարին, բայց նվիրական աշխատանքին դարեր շարունակ վերաբերվել է ակնածանքով ու մեծարանքով՝ նրանց վստահելով մատաղ սերնդին կրթելու դժվարին և պատասխանատու աշխատանքը:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները շնորհավորում են հանրապետության ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, աշխատանքային հաջողություններ և ամենայն բարիք: