ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տպավորություններ Չինաստանից՝ «Ամառային դպրոց»-ի շրջանակներում
17.07.2017
Տպավորություններ Չինաստանից՝ «Ամառային դպրոց»-ի շրջանակներում

Մանկավարժական համալսարանի ուսանողներ Կարեն Սերոբյանն ու Արամ Մամիկոնյանը հունիսի 16-ից հուլիսի 2-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էին՝ մասնակցելու Չինաստանի հարավարևմտյան համալսարանում անցկացվող «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին:

Ուսանողների խոսքով՝ Չինաստանը հրաշալի երկիր էր իր հիասքանչ բնությամբ ու մշակութային հարուստ ժառանգությամբ, գեղատեսիլ վայրերով ու քաղաքային յուրօրինակ ավանդույթներով: Տեսարժան վայրերի մասին խոսելիս՝ ՀՄՊՀ-ի ուսանողները միակարծիք էին՝ դրանք կարծես պատմությանը եզակի շունչ հաղորդող թանգարաններ լինեին՝ բազմազան ճարտարապետական լուծումներով:

Ծրագիրը հագեցած էր բազմապիսի ուսուցողական և ժամանցային միջոցառումներով, որի շրջանակներում եղան չինարենի, ազգային մշակույթի և տնտեսությանը նվիրված դասեր, կունգֆուի և նետահարման դասընթացների մասնակցություն և այլն:

Ապագա մանկավարժների խոսքով՝ անմոռանալի տպավորություններ թողեցին նաև «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի մասնակից այլազգի ուսանողների և նրանց ավանդույթների հետ ծանոթությունը: