ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տպավորություններ՝ մոսկովյան «Ամառային դպրոց»-ից
18.07.2019
Տպավորություններ՝ մոսկովյան «Ամառային դպրոց»-ից

«Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանի 5 ուսանող այցելել էր Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ։

Ա. Պուշկինի անվան ինստիտուտում միջազգային ծրագիրը մեկնարկեց լեզվի թեստավորմամբ. մասնակիցներն անցան A0-C1 մակարդակի համապատասխան թեստավորում՝ խմբերի բաժանման համար:   Թեստավորման արդյունքում ՝ Մանկավարժականի ուսանողները  համապատասխանել են ամենաբարձր՝ C1 մակարդակի:

Աբովյանականներն այլ երկրներից ժամանած ուսանողների հետ մասնակցեցին «20-րդ դարի ուս գրականություն», «Ձևաբանություն» և այլ առարկաների վերաբերյալ դասախոսություններին, որոնք վարում էին Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի դասախոսները:

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում ուսանողները համատեղել են նաև օգտակարն ու հաճելին. բացի կրթական մասից, նրանք այցելել են թանգարաններ, Մոսկվայի մի շարք տեսարժան վայրեր:

Մանկավարժականի ուսանողները www.aspu.am-ի հետ զրույցում նշեցին, որ հայրենիք են վերադարձել վառ տպավորություններով և անմոռանալի հուշերով։

Ծրագրի փակմանը Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի մասնակիցներին  հանձնեց վկայականներ և հուշանվերներ: