ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տպավորություններ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարան «Ամառային դպրոց»-ից
15.07.2019
Տպավորություններ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարան «Ամառային դպրոց»-ից

Մանկավարժական համալսարանի 12 ուսանող մասնակցեց նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին:

Մասնակիցների խոսքով՝ մեկշաբաթյա ծրագիրը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ բարեկամ ժողովրդի մշակույթին, առանձնահատկություններին, կրթական համակարգին և այլն:

«Շփումը տվյալ երկրի բնակչի, լեզվակրի հետ թույլ է տալիս ընդլայնել գիտելիքները տվյալ լեզվից։ Սանկտ Պետերբուրգում անցկացրած ամեն մի օրը իր յուրահատուկ կնիքն է թողել մեր սրտերում։ Սանկտ Պետերբուրգում անցկացրած մեկ շաբաթը հրաշալի առիթ էր նոր մշակութային միջավայրին ծանոթանալու, նոր ընկերներ ձեռք բերելու համար»,-հավելեցին ուսանողները:

Դասեր, քննարկումներ, էքսկուրսիաներ, հետաքրքիր ու տարբերվող ժամանց և այլն. ուսանողները վստահեցնում էին՝ պետերբուրգյան խենթ օրերն անմոռանալի էին, լի նաև գիտելիքներով ու տպավորություններով: 

«Դասերի ընթացքում ծանոթացել ենք Սանկտ Պետերբուրգի պատմությանը և մշակույթին, էքսկուրսիաների ընթացքում՝ ճանաչել քաղաքը, իսկ Էրմիտաժում ծանոթացել հայտնի արվեստագետների գործերին»,-նշում են աբովյանականներն ու հավելում՝ 7 օրերի ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ, շփվեցին փորձառու դասախոսների հետ: