ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան ատոմակայանի աշխատանքներին
07.04.2017
Ծանոթացան ատոմակայանի աշխատանքներին

Օրերս ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներն Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Պերճ Կարապետյանի նախաձեռնությամբ այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան:

Ուսանողների համար կազմակերպվեց սեմինար, որի ընթացքում նրանք ծանոթացան ատոմակայանի կառուցվածքին, աշխատանքին կազմակերպմանն ու անվտանգության համակարգին:

Դասախոս Պերճ Կարապետյանը aspu.am-ի հետ զրույցում նկատեց, որ սա ուսանողների առաջին այցն էր ատոմակայան, որի շրջանակներում ապագա ֆիզիկոսները ծանոթացան մասնագիտությանն առնչվող կարևորագույն հարցերի, այդ թվում՝ միջուկային պայթյունի առաջացմանն ու դրանից խուսափելու տեխնիական անվտանգությանը:

Մեծամորի ատոմակայանում անցկացրած օրն ուսանողների դիտարկումով հետաքրքիր էր և բովանդակալից. ամենայն մանրամասնությամբ տեղեկացան ատոմակայանի աշխատանքային սկզբունքին, մեխանիզմներին, նաև շփվեցին հրշեջ անձնակազմի հետ, ծանոթացան նրանց գործունեությանն ու աշխատանքի  առանձնահատկություններին: