ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի աշխատանքներին
15.03.2019
Ծանոթացան ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի աշխատանքներին

Մարտի 12-14-ը ՀՊՄՀ-ն հյուրընկալել էր Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցներին:

Այցի ընթացքում հունգարացի գործընկերներն հանդիպեցին ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիանա Հարությունյանի, աշխատակիցների և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի հետ:

Հայ և հունգարացի գործընկերները քննարկեցին երկու բուհերի միջև համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը, երկակի դիպլոմի շնորհմամբ մագիստրոսական և Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերը և այլն:

Նշենք, որ երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքում 2016 թվականին Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանում բացվել է Հայագիտական ամբիոն, իսկ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտի ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ հայագիտության գծով մասնագիտացում: Ի դեպ, համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողներ արդեն իսկ նախապատվությունը տվել են հենց այդ մասնագիտացմանը: