ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան հունգարական հեղափոխության պատմությանը
14.03.2019
Ծանոթացան հունգարական հեղափոխության պատմությանը

Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ընթացիկ կիսամյակում ուսանում է հունգարացի 5 ուսանող: Վերջիններս ապագա պատմաբանների և հասարակագետների համար նախաձեռնել էին 1848 թվականի մարտի 15-ի հեղափոխության մասին պատմող դաս-քննարկում:

Նրանք իրենց խոսքում անդրադարձան հունգարահայ համայնքի ներդրմանը ինչպես հեղափոխության ընթացքում, այնպես էլ իրենց մշակույթի, երկրի զարգացման գործում: 

aspu.am-ի հետ զրույցում Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ուսանողական ամենատարբեր ձևաչափերում հունգարացի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել իրենց պատմությունը, մշակույթը:

«Հունգարական հեղափոխությանը հայերն ունեցել են կարևոր մասնակցություն. հայտնի 3 գեներալներից 2-ը 13 գնդակահարվողների շարքերում էին: Սա իրողություն է, որ հայտնի է միայն պատմաբանների շրջանակներում»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու հավելեց, որ նման ձեռնարկները երկուստեք կարևոր են և արդյունավետ:

Նշենք, որ ձեռնարկին մասնակցում էր նաև «Հայ-հունգարական բարեկամություն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Սիմոնյանը: