ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան ներառական կրթության ոլորտում պորտուգալական փորձին
02.07.2024
Ծանոթացան ներառական կրթության ոլորտում պորտուգալական փորձին

ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում էին։ Վերջիններս մասնակցեցին Erasmus+ ծրագրի շրջանակում բուհի կողմից կազմակերպված դասավանդման և վերապատրաստման ծրագրին:

Ավեյրոյի համալսարան այցի շրջանակում նախարարի տեղակալը քննարկումներ է ունեցել ներառական կրթության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես՝ Մանկավարժական համալսարանում համատեղ ծրագրերի միջոցով կրթական ծրագրերի վերանայման և մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կրթական ծրագրերի՝ ժամանակակից պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

Արաքսիա Սվաջյանն ու Մարիաննա Հարությունյանը այցելել են նաև պորտուգալական մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վարչատնտեսական կառավարման, ինչպես նաև ներառական կրթության ու մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման պորտուգալական փորձին:

Պատվիրակները պորտուգալացի գորընկերներին են ներկայացրել նաև հայաստանյան փորձը և տեղեկացրել՝ Հայաստանում համընդհանուր ներառական համակարգը ներդրվել է հանրակրթական բոլոր դպրոցներում, և այժմ մշակվում են մի շարք ծրագրեր՝ հատուկ կարիքով երեխաների ներառման և ուսումնառության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպման նպատակով:

Տեղեկատվությունը՝ https://escs.am/am/news/23249