ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան պաշտպանության ձևերին
22.03.2023
Ծանոթացան պաշտպանության ձևերին

Մանկավարժական համալսարանում դասախոսությամբ հանդես եկան Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փոխգնդապետ Խաչիկ Շմավոնյանն ու ավագ լեյտենանտ Թաթուլ Աթալյանը։

Ապագա հոգեբանների հետ հանդիպմանը բանախոսներն անդրադարձան բնակչության տարհանման կազմակերպմանն ու երկրաշարժի ժամանակ անվտանգության վարքականոններին։

Ի՞նչ է տարհանումը, դրա կազմակերպումը ուսումնական հաստատություններից, ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի ճշգրտում և նախատեսված միջոցառումների կատարում․ այս և բնակչության պաշտպանության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների անդրադարաձավ փոխգնդապետ Շմավոնյանը։

Վերջինս ընդգծեց «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցման կարևորությունը՝ նկատելով, որ դրա նպատակը բնակչության վարվելակերպի կանոնների իմացությանն ու իրագործմանն ուղղված նվազագույն գիտելիքների փոխանցումն է։

ՓԾ ավագ լեյտենանտ Թաթուլ Աթալյանն էլ անդրադարձավ երկրաշարժի ժամանակ, առաջ և հետո անվտանգության վարքականոններին, Սպիտակի երկրաշարժի աղետալի հետևանքներին և պատճառներին։

Վերջինս ընդգծեց նաև հանրային իրազեկման, ուսումնական հաստատություններում, պետական և ոչ պետական կազմակերպություններում պարբերական վարժանքների և դասընթացների իրականացման կարևորությունը և հույս հայտնեց, որ նման հանդիպումները ևս կունենան որոշակի դրական արդյունք տեղեկացված լինելու տեսանկյունից։

Ի դեպ, Թաթուլ Աթալյանը Սիրիայի Արաբական Հանրապետություն մեկնած փրկարարական թիմում մասնակցել է երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերման աշխատանքներին։

Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին Սիրիայում հայկական քաղաքային որոնողական թիմի աշխատանքների մասին պատմող ֆիլմը։