ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացեք Կառավարում (ըստ ոլորտի), Պրոդյուսերական գործ և Կրթության կառավարում մասնագիտություններին
12.05.2020
Ծանոթացեք Կառավարում (ըստ ոլորտի), Պրոդյուսերական գործ և Կրթության կառավարում մասնագիտություններին

Սիրելի դիմորդ, ՀՊՄՀ-ի Տնտեսագիտություն և կառավարում համահամալսարանական ամբիոնի համակարգմամբ իրականացվում է Կառավարում (ըստ ոլորտի) բակալավրի և Պրոդյուսերական գործ, Կրթության կառավարում մագիստրոսկան կրթական ծրագրերը։

Կառավարում (ըստ ոլորտի) բակալավրի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարման ոլորտի համար տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր միաժամանակ տիրապետում են նաև տնտեսագետի և գործարարի որակների՝ ձեռներեցության, տնտեսական գործունեության և ֆինանսների կազմակերպման հմտությունների, շուկայավարման (մարկեթինգի) գործնական կարողությունների։ Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ուսուցմամբ: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է (ուսման վարձը 520 000 դրամ), հեռակա բակալավրիատում` 5 տարի (440 000 դրամ։։

 

Ընդունելության քննություն՝ Սոցիալ-մշակութային գործունեության կազմակերպում (գրավոր և բանավոր)։ Նշված քննությունը ներբուհական բնույթի է՝ դիմորդները այն հանձնում են ՀՊՄՀ-ում։ Հարցաշարին ծաոթացեք հետևյալ հղմամբ՝ https://aspu.am/hy/page/bakalavriati_pastatghter_dimord/

Սովորեք Պրոդյուսերական գործ կրթական ծրագրով մագիստրատուրայում և դարձեք  մեր ժամանակների ամենահետաքրքիր և պահանջված մասնագիտություններից մեկի՝  մշակութային ոլորտի պրոդյուսեր: Պրոդյուսերական գործ մասնագիտության շրջանակում դուք կստանաք նաև համապատասխան գիտելիքներ և կարողություններ մշակույթի ոլորտը ուսումնասիրելու և դրա հիման վրա հետազոտական աշխատանք կատարելու համար:

Պրոդյուսերական գործ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը կազմակերպվում է առկա ուսուցմամբ 2 տարի տևողությամբ, ուսման վարձը՝ 430 000 դրամ։ 

 

Կրթության կառավարում մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն զբաղեցնելու ղեկավար պաշտոններ հանրային և մասնավոր կրթական հաստատություններում, կրթական ծառայություններ մատուցող ընկերություններում, պետական կառույցներում և կրթական ոլորտի այլ կազմակերպություններում։

Կրթական ծրագիրը մշակվել և մեկնարկել է Մեծ Բրիտանիայի Միդլսեքսի և Բաֆ–Սպա համալսարանների հետ երկարատև համագործակցության շրջանակում: 

Կրթության կառավարում մագիստրոսական կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ուսման տարեկան վարձը՝ 430 000 դրամ է:

Պրոդյուսերական գործ և Կրթության կառավարում բաժինների մագիստրատուրայում 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը իրականացվելու է հարցազրուցի միջոցով: Ընդունելության կարգին և հարցաշարին կարող եք ծանոթանալ www.aspu.am կայքում ԴԻՄՈՐԴ բաժնի Մագիստրատուրա ենթաբաժնում, լրացուցիչ տեղեկությունների համար գրեք ecoteach09@aspu.am էլեկտրոնային հասցեին։