ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուրախ հանդիպում՝ Գիրք նվիրելու օրվա շրջանականերում
21.02.2017
Ուրախ հանդիպում՝ Գիրք նվիրելու օրվա շրջանականերում

Փետրվարի 19-ին   մեր հանրապետությունում նշվում է Գիրք նվիրելու օրը:

Բուհի Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդն այդ առթիվ հյուրընկալվել էր  ՀՊՄՀ-ի 57 հիմնական դպրոցում:

Առաջին դասարանների աշակերտների համար   կազմակերպած «Ուրախ հանդիպում» խրագրով ձեռնարկի նպատակը մանկական գրքերի նվիրումն էր։

Փոքրիկները  հրճվանքով և մեծ հետաքրարքությամբ  ընդունեցին անվանական մակագրությամբ ուսանողների նվիրած գրքերը.ուշագրավ էր, որ նրանք արդեն իսկ հասցրել էին միմիանց ևս գրքեր նվիրել:

«Ուրախ հանդիպում»-ը շարունավկեց տոնական  ցերեկույթով, որի ընթացքում №57 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրին ուրախ երգեր, բանաստեղծություններ: