ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական արշավ՝ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք
21.06.2024
Ուսանողական արշավ՝ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում են նաև ուսանողական արշավները։

Այս անգամ Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ քայլարշավով եղան Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքում։

Տեսնելու համար 14-րդ դարի կառույցը՝ մասնակիցները ոտքով անցան մոտ 7 կմ ճանապարհ․ այստեղ են նաև պահվում Գարեգին Նժդեհի մասունքները։

Արշավն ուղեկցվեց հայրենասիրական երգերի կատարմամբ և ուսումնաճանաչողական ջերմ մթնոլորտում։