ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական աշխատանքների ցուցահանդես
25.11.2022
Ուսանողական աշխատանքների ցուցահանդես

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ճեմասրահում ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բացվեց ուսանողական ցուցահանդես։ Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, արվեստասերներ։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն ընդգծեց ձեռնարկի կարևորությունը, իսկ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ ակտիվ մասնակցության և իրենց աշխատանքները ներկայացնելու համար։

Ուսանողական ցուցահանդեսում ներկայացված է 46 աշխատանք․ դրանք աչքի են ընկնում թեմատիկ բազմազանությամբ։ Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 29-ը: