ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական ցուցահանդես
05.04.2024
Ուսանողական ցուցահանդես

Այսօր Մանկավարժական համալսարանում բացված ուսանողական ցուցահանդեսով ամփոփվեց կանանց գարնանային տոներին նվիրված միամսյակը։

Ցուցադրված էին Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետների 1-4-րդ կուրսերի ուսանողների աշխատանքներ՝ դեկորատիվ-կիրառական արվեստի, կերպարվեստի նմուշներ, լուսանկարներ։

Ուսանողները մեկ հարթակում փորձել էին ներկայացնել կյանքի տարբեր կողմերի իրենց ընկալումները՝ միևնույն ժամանակ դրանց մեջ ընդգծելով ամենակարևորը՝ կյանքի գեղեցկությունը։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Էլեն Մխիրթարյանը նշեց, որ ներկայացրել են ուսանողների լավագույն աշխատանքները, որտեղ ներառված է գարնան, գույների, մայրության թեման․ կինն իր ձեռքի շնորհով գունավորում է աշխարհը։