ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով
28.06.2018
Ուսանողական գիտաժողով

ՀՊՄՀ-ի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Գիտելիք, զարգացում, առաջընթաց» խորագիրը կրող հանրապետական ուսանողական գիտաժողով: Մասնակիցներին ողջունեցին բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Պատմության և իրավագիտության ու Բանասիրական ֆակուլտետների դեկաններ Էդգար Հովհաննիսյանն ու Աշոտ Գալստյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը:

Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ Գորիսի, Վանաձորի, Արցախի պետական համալսարաններից, Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններից:

Մասնակցիներն հանդես եկան զեկույցներով, որոնցում փորձել էին վերհանել մի շարք պատմական հիմնախնդիրներ, փաստեր, ինչպես նաև առաջարկել դրանց լուծման վերաբերյալ ուղիներ: Զեկույցների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Ուսանողներն ստացան հավաստագրեր, ինչպես նաև նախապես տպագրված հոդվածների ժողովածուն: