ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Ապրիլ 30
2020
ՀՊՄՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ուսանողական գիտաժողով՝ «Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները ՀՀ-ում»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ կկայանա «Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները ՀՀ-ում» թեմայով հանրապետական ուսանողական գիտաժողովին։

Գիտաժողովի հիմնախնդիրները.
1. Նախադպրոցական և տարրական կրթության արդի վիճակը (վերլուծություններ և գործնական մեկնաբանություններ):
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մանկավարժական պայմանները մանկապարտեզում և տարրական դպրոցում:
3. Նորարարական մոտեցումները սկզբնական կրթության ոլորտում։
4. Սկզբնական կրթության մասնագետի մանկավարժական վարպետության հիմնախնդիրները:

• Կազմկոմիտեն ունի կոնֆերանսի մասնակցության համար ներկայացված նյութերի ընտրության իրավունք։
• Կոնֆերանսի ծրագրում ընդգրկված հոդվածների հեղինակներին կուղարկվեն անձնական հրավերներ։
• Կոնֆերանսի ավարտից հետո մասնակիցների հոդվածները կտպագրվեն էլեկտրոնային ժողովածուում։

Գիտաժողովի հոդվածներին ներկայացվող պահանջները

Մասնակցության հայտ

Գիտաժողովի անցկացման պայմանները

Գիտաժողովին մասնակցելու հայտը ներկայացնել մինչև 2020թ.մարտի 15-ը։ Հոդվածը ներկայացնել մինչև ապրիլի 10-ը հավելված 1-ում նշված պահանջներին համապատասխան։
Գերադասելի են ուսանող–դասախոս համատեղ հոդվածներն ու զեկույցները:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով:
Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել poghosyanlusine40@aspu.am էլփոստին, hեռախոսահամար՝ 010596018

Գիտաժողովի կազմկոմիտեն.
Խաչատրյան Հ., Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մ.գ.թ., դոցենտ
Պողոսյան Լ., Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ, մ.գ.թ., դոցենտ
Գյուլամիրյան Ջ., Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր
Կարապետյան Վ., Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր
Հովհաննիսյան Ք., Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ

 

Նորություններ