ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Ապրիլ 28
2020
Մանկավարժական համալսարան
Ուսանողական համաժողով՝ «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ»

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության ամբիոնը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» խորագրով ուսանողական երկօրյա գիտագործնական համաժողով:

Համաժողովին կարող են մասնակցել ՀՊՄՀ-ի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող բոլոր ֆակուլտետների ուսանողները:

Համաժողովի խնդիրներն են՝
1. Մանկավարժության արդի խնդիրների քննարկում,
2. Սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ոլորտներում իրականացված գիտական հետազոտությունների լուսաբանում,
3. մանկավարժության զարգացման հիմնական միտումների, արժեքների և հեռանկարների վերլուծություն:
Ուսանողական համաժողովի ուղղությունները՝
1. Մանկավարժական մասնագիտական կրթության զարգացման միտումները՝ այսօր, վաղը:
2. Ապագա ուսուցչի մասնագիտական կոմպետենցիաները:
3. Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքները և մոտեցումները:
4. Դպրոցում կրթական միջավայրի նախագծում և ձևավորում:
5. Դաստիարակչական աշխատանքը կրթական համակարգում:
6. Սիներգետիկան որպես հոգևոր-բարոյական դաստիարակության նոր ուղղություն:
7. Մարդաբանությունը որպես մանկավարժական ռեսուրսի պահպանման և զարգացման ռազմավարություն:
8. Մանկավարժությունը և տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը՝ որպես նոր հնարավորությունների աղբյուր:
9. Սահմանափակ կարողություններ ունեցող սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը:
10. Կրթության էկոլոգիական ասպեկտները արդի պայմաններում:
11. Մանկավարժության պատմությունը ժամանակակից կրթության համատեքստում:

Համաժողովի լեզուները՝ հայերեն, ռուսերեն:
Համաժողովը անց է կացվում առկա ձևաչափով.
Համաժողովին մասնակցել ցանկացողները(գիտական աշխատությունների էլեկտրոնային ժողովածուի մեջ հրատարակմամբ), մասնակցության հայտը պետք է ուղարկեն էլեկտրոնային փոստով (stud.conference2020@gmail.com) մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը (ներառյալ), իսկ հոդվածները՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը (ներառյալ):

Հոդվածները կարող են ներկայացվել համատեղ՝ գիտական ղեկավարի հետ: Համաժողովին ներկայացվող հոդվածների պահանջներն են.
• Հոդվածների ծավալը՝ 4-ից մինչև 6էջ, թերթի ձևաչափը՝ А4, շրիֆտը՝ Sylfaen, տառաչափը 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, ձախից` 3 սմ, աջից` 1,5 սմ, վերևից` 2սմ, ներքևից` 2սմ:

• Հղվող գրականությունը՝ քառակուսի փակագծերում`[12, 2]` տառաչափը 12:
Նշված պահանջներին չբավարարելու դեպքում համաժողովի կազմակերպիչները կարող են հոդվածը չընդգրկել տպագրվող ժողովածուում:

Ուսանողական համաժողովի արդյունքների հիման վրա կհրատարակվի նյութերի ժողովածու՝ ISBN, УДК, ББК ծածկագրերով: Ուսանողները կստանան վկայագրեր: Մասնակցությունը համաժողովին անվճար է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ ՀՀ, Երևան, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ, Տիգրան Մեծի 17, Հեռ.՝ +374 10 59-70-47
Email: stud.conference2020@gmail.com
«Մանկավարժության» ամբիոն(սենյակ՝ 222)՝ համաժողովի կազմակերպիչներ`
1. Մինասյան Սվետլանա Միքայելի, մ.գ.թ., դոցենտ (հեռ.՝) Whatsapp:Viber:+374 091477050
2. Հակոբյան Աննա Աբուզետի, մ.գ.թ., դոցենտ (հեռ.՝) Whatsapp:Viber:+374 93199955
3. Բաղասարյան Արմինե Աղվանի, մ.գ.թ., դոցենտ (հեռ.՝ 043 051020, 094 72 95 78)

Համաժողովին ներկայացվող հոդվածի ձևանմուշ՝ Հոդվածի վերնագիրը` մեծատառ, տառաչափը` 14 /BOLD/,Ուսանողի ԱԱՀ, կուրս, բաժին, ֆակուլտետ/տառաչափը 12/,

(ղեկավարի առկայության դեպքում՝ գիտական ղեկավարի ԱԱՀ, գիտական աստիճան, կոչում, ամբիոն) /տառաչափը 12/,
Համառոտագիր և Բանալի բառեր (հայերեն, ռուսերեն),
Հոդվածի բովանդակություն /տառաչափը 12/,
Գրականություն /տառաչափը 12, BOLD/,



 

 

 

 

 

 

 

 

 

 

Նորություններ