ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական կրթաթոշակ
13.09.2017

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի հողը 2017/2018 ուսումնական տարվա համար սահմանել է կրթաթոշակ (SUR-PLACE)՝ յուրաքանչյուր շահառուին մինչև 800 եվրոյին համարժեք միանվագ վճարումով:

Կրթաթոշակի հիմնական նպատակը սոցիալապես անապահով ուսանողների աջակցությունն է՝ հաշվի առնելով առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը:

ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մասնակցել կարող են բոլոր ֆակուլտետների և մասնագիտությունների ուսանողները հետևյալ պայմաններով՝

-մասնակիցը պետք է լինի սոցիալապես անապահով ընտանիքից,

-մասնակիցը պետք է սովորի վճարովի համակարգում,

-մասնակիցը պետք է ունենա բարձր առաջադիմություն,

-մասնակիցը պետք է ուսումնասիրի գերմաներեն՝ մասնագիտական կամ ոչ մասնագիտական:

Բոլոր վերոհիշյալ պայմաններն ունեն հավասար առաջնայնություն:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը օտար լեզուների ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

-լրացված ձևաթուղթը (ձևաթուղթը՝ ստորև),
-ուսանողական տոմսի և գրքույկի պատճենը,
-ուսանողական գրքույկի հիման քաղվածք՝ համապատասխան ֆակուլտետի հաստատումով,
-երաշխավորագիրը գերմաներենի և / կամ այլ դասախոսներից
- 1 լուսանկար՝ ձևաթղթին կից,
- Տեղեկանք դեկանատից, որտեղ պետք է նշված լինի, որ ուսանողը սովորում է վճարովի համակարգում և չի օգտվում այլ սոցիալական ծրագրերից:

Հարցազրույցը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին ռոմանագերմանական լեզուների ամբիոնում:

Ծրագրին առնչվող բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ ծրագրի համակարգող Կարինե Աթոյանից՝ այցելելով ռոմանագերմանական լեզուների ամբիոն (ՀՊՄՀ, Ալեք Մանուկյան 13, առաջին հարկ, ) երուշաբթի և հինգշաբթի օրերին՝ 14.00-16.00-ը:

 

Sehr geehrte Studentinnen und Studenten,

das Land Hessen hat für Studierende an staatlichen armenischen Hochschulen für das Studienjahr 2017/2018 Sur-Place Stipendien in der Höhe von bis zu 800 Euro zur Verfügung gestellt.
Die Stipendien werden aufgrund vorliegender Leistungsnachweise, sozialer Bedürftigkeit und sozialem Engagement im Rahmen der Übernahme von Studiengebühren vergeben.
Voraussetzung:
*Bewerben können sich Studierende aller Fachrichtungen
- aus einkommensschwachen Familien,
- die Studiengebühren bezahlen müssen,
- mit herausragende Studienleistungen,
- Deutsch als Haupt- oder Nebenfach studieren.
*Alle 4 Kriterien müssen gleichermaßen erfüllt sein.

Antragstellung:
Wenn Sie sich bewerben wollen, reichen Sie bitte bis zum 20. September 2017 folgende Unterlagen bei der Auswahlkommission des Lehrstuhls für germanische Sprachen ein:

- ausgefülltes Antragsformular
- Immatrikulationsbescheinigung
- Bescheinigung der bisherigen Studienleistungen
- Unterstützungsschreiben des Dozenten/Professors

Für Fragen steht Ihnen montags und donnerstags von 14.00 – 16.00 Uhr die Koordinatorin des Projekts, Frau Dr. Karina Atoyan, zur Verfügung.

Նորություններ