ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական միջազգային օնլայն գիտաժողով
19.04.2019
Ուսանողական միջազգային օնլայն գիտաժողով

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպել էր «Լեզու և հասարակություն» խորագրով ուսանողական միջազգային օնլայն գիտաժողով: 

Գիտաժողովին մասնակցում էին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի և լեզվաբանության ու երկրագիտության ֆակուլտետների, Իսպանիայի Վալադոլիդի, Արցախի և Գավառի պետական համալսարանների և ՀՊՄՀ-ի ուսանողներ:

Գիտաժողովի ընդհանուր թեմաներն էին լեզու և մշակույթ, հաղորդակցման սոցիալ-մշակութային հայեցակերպ, միջմշակութային հաղորդակցություն, համացանցի լեզու, քաղաքական դիսկուրս, միջմշակութային գործաբանություն, ՏՏ տեխնոլոգիաներ և այլն:

Ռոմանագերմանական լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Մխիթարյանն իր խոսքում կարևորեց ուսանողների հետաքրքրության խթանումը գիտական աշխատանքում, նրանց ներուժի բացահայտումը դեռ վաղ շրջանում, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը տարբեր գիտական միջոցառումներում:

Մասնակիցների կարծիքով՝ գիտաժողովն հնարավորություն ընձեռեց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցման միջոցների կիրառմամբ կիսվել գիտելիքներով, կատարած հետազոտություններով, ինչպես նաև ստեղծել հնարավորություն հետագա համագործակցության համար: