ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողները վերապատրաստվեցին Իտալիայում
26.10.2016
Ուսանողները վերապատրաստվեցին Իտալիայում

TEMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 16-21-ը Իտալիայի Մաչերատա համալսարանում տեղի ունեցավ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը որակի ապահովման գործընթացներում» խորագրով վարժանք:

Ձեռնարկին   մասնակցեցին նաև ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհիներ Ալինա Պողոսյանը, Գեղանուշ Բաղդասարյանը և Կրթության կառավարում բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Մարտինյանը:

Վարժանքը վարում էին Մաչերատա համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները. խմբին կցված էին նաև իտալացի ուսանողները, ովքեր նպաստեցին երկուստեք փորձի փոխանակմանը:

Դասախոսություններից բացի, ուսանողները մասնակցեցին նաև  Erasmus+ լուսաբանմանը նվիրված միջոցառմանը,      Մաչերատա համալսարանում անցկացվող դասերին, ծանոթանացան համալսարանի կառուցվածքին:

«Իտալիայում անցկացվող  վերապատրաստումները հնարավորություն տվեցին առարկայական տեսնելու, մոտիկից ծանոթանալու որակի ապահովման եվրոպական փորձին, ինչպես նաև ծանոթանալու իտալական մշակույթին»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց վարժանքի մասնակիցներից Հռիփսիմե Մարտինյանը:

Իտալիայում վարժանքին մասնակցած ուսանողները փորձի փոխանակման նպատակով առաջիկայում  նմանատիպ վարժանքներ կանցկացնեն նաև Մանկավարժական համալսարանում: