ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսուցիչներին վերապատրաստեցին շվեյցարացի գործընկերները
26.08.2024
Ուսուցիչներին վերապատրաստեցին շվեյցարացի գործընկերները

Օգոստոսի 18-ից 24-ը ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացվեց «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման ծրագրի այս տարվա առաջին փուլը։ Վերապատրաստումն իրականացվում է ՀՊՄՀ-«Արտաս» հիմնադրամ համագործակցության շրջանակներում։

երապատրաստող խմբում ներգրավված են Շվեյցարիայի՝ բուհի գործընկեր մի քանի համալսարանների, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի դասախոսներ՝ մեթոդական աշխատանքներին հետևելու և թարգմանություններն իրականացնելու համար։ Վերապատրաստմանը մասնակցեց Երևանի և մարզերի շուրջ 40 ուսուցիչ։ 7-օրյա անվճար վերապատրաստումների ընթացքում ուսուցիչները ծանոթացան կերպարվեստի և տեխնոլոգիայի դասավանդման հմտություններին և դպրոցներում դրանց կիրառման առանձնահատկություններին։

ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի դասախոս Նաիրա Մխիթարյանն ընդգրկված է վերապատրաստող խմբում։ Նա նույն համագործակցության շրջանակում պրակտիկա է անցկացրել Շվեյցարիայի Ցյուրիխի արվեստի համալսարանում։ Վստահեցնում է, որ այն շատ արդյունավետ և հետաքրքիր էր կատարելագործվելու, նորամուծություններին ծանոթանալու, փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների կրթական և դասավանդման համակարգերը համեմատելու ու եղածը հաջողությամբ համադրելու տեսանկյունից։ «Վերապատրաստման ընթացքում հետևել և մասնակցել ենք դասավանդման և մեթոդական ողջ ընթացքին։

Սա շատ հետաքրքիր ու կարևոր վերապատրաստում է հայ ուսուցիչների համար»,-նշեց ՀՊՄՀ դասախոսն ու հավելեց՝ նման վերապատրաստումները պետք է լինեն շարունակական․ դրա կարիքը շատ կա։ Aspu.am-ի հետ զրույցում մասնակիցներն էլ վստահեցրին՝ արդյունավետ ու հագեցած վերապատրաստում էր, որի ընթացքում կատարելագործվեցին և' որպես ստեղծագործողներ, և' որպես մանկավարժներ։ Վստահեցրին՝ ձեռք բերած փորձն ու նորամուծությունները առաջիկայում հաջողությամբ կներդնեն իրենց դպրոցներում՝ նոր շունչ հաղորդելով կերպարվեստ և տեխնոլոգիա առարկաների դասավանդմանը։