ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսումնաճանաչողական այց Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան
25.10.2024
Ուսումնաճանաչողական այց Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան

ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանն այս տարի տոնում է հիմնադրման 30-ամյակը։ Հոբելյանական տարին նշանավորվում է տարբեր միջոցառումներով, նախագծային աշխատանքներով,  ուսումնաճանաչողական էքսկուրսիաներով։

Օրերս Բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի 10-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Արմինե Ավանեսյանի նախաձեռնությամբ, ՀՊՄՀ պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի և դասղեկների ուղեկցությամբ  այցելեցին  Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան։

Պատմություն առարկայի շրջանակում կազմակերպված բաց դաս-այցելությունն ուներ ուսումնաճանաչողական նպատակ։ Պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն աշակերտներին հանգամանորեն ներկայացրեց հազարամյակների պատմություն ունեցող հնագույն այդ վայրը, որտեղ պահպանվում են պեղումների շնորհիվ հայտնաբերված զանազան թանկարժեք ու այլ իրեր։

Էքսկուրսիայի ընթացքում աշակերտները դիտեցին նաև թանգարան-արգելոցի մասին պատմող ֆիլմ՝ ամբողջացնելով գիտելիքներն ու տպավորությունները։

Համալսարանական դպրոցի աշակերտներն շնորհակալություն հայտնեցին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցներին՝ ընդունելության համար, ինչպես նաև ՀՊՄՀ պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին՝ պատմական հետաքրքիր տեղեկությունների և դրանց մեկնաբանման համար։