ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսումնական տարին մեկնարկեց նաև դպրոցականների համար
14.09.2020
Ուսումնական տարին մեկնարկեց նաև դպրոցականների համար

Այսօր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց նաև Մանկավարժական համալսարանի համար 57 հիմնական դպրոցում:

Նոր ուսումնական տարվա 1-ին օրը դպրոցն իր դռներն էր բացել 1-ին դասարանի 62 աշակերտների առջև: Համավարակով պայմանավորված` դպրոցի բակը նախկինի պես մարդաշատ չէր:

Դիմակի պարտադիր կրում, ջերմաչափում, ախտահանում և այլն. հենց մուտքի մոտ փոքրիկները տեղեկացան և կիրառեցին հակահամաճարակային կաննոները, որոնք պահպանելու են առաջիկա ամիսներին: Ուսումնական առաջին օրը դպրոցում շարունակվեց դասընկերների և դասվարի հետ ծանոթությամբ:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ուսումնական տարեսկզբի առթիվ շնորհավորեց աշակերտներին և նրանց ծնողներին՝ վստահեցնելով, որ փորձառու ուսուցիչներն ամեն ինչ անելու են աշակերտներին գիտելիքներով զինելու և նրանց դպրոցական առօրյան լավ կազմակերպելու համար:

Տնօրենը վստահեցրեց նաև, որ ամեն օր ախտահանվելու են դասարանները, պահպանվելու պարետատան ցուցումները:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է բոլոր աշակերտներին, մանկավարժներին, կրթության գործի նվիրյալներին, մաղթում լուսավոր ճանապարհ, ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի: