ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ուզում եմ իմանալ ավելին» խորագրով հանդիպումները շարունակվում են
24.07.2020
«Ուզում եմ իմանալ ավելին» խորագրով հանդիպումները շարունակվում են

ՀՊՄՀ  Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ շարունակվում են «Ուզում եմ իմանալ ավելին» առցանց հանդիպումները:

Դրանց մասնակցում են Մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ և հյուրեր:

Երկրորդ՝ «Թագավարակը սթրեսագիտության լույսի ներքո» խորագրով հանդիպմանը դասախոսությամբ հանդես եկավ հոգեբույժ, հոգեթերապևտ, ԵՊԲՀ պրոֆեսոր, Գիտության, Էկոլոգիայի, Մարդու Անվտանգության և Բնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտական մի շարք միջազգային ասոցիացիաների անդամ Ադա (Ադել) Թադևոսյանը:

Զեկույզում անդրադարձ կատարվեց մարդու հոգեկանի վերաբերյալ գիտելիքների և պատկերացումների մասին՝ անտիկ ժամակաշրջանից մինչ մեր օրերը: Ադա Թադևոսյանը շեշտադրեց, որ հին հունական մշակույթում երբեք չի եղել տխրություն, ողբերգական դեմք արտահայտող պատկերներ, բոլոր դեմքերը պատկերվել են ժպտացող: Մարդը բարդ բաց համակարգ է, իսկ ուղեղը՝ չի սովորում միայն, այն միշտ «սովորում է սովորել»:

«Ամբողջ կյանքում մարդը հանդիպում է մի շարջ միջադեպերի և դժվարությունների, որոնք առաջացնում են տագնապ, վախ և դրանց դեմ օրգանիզմը կառուցում է կենսաբանական պաշտպանական մեխանիզմներ: Զարգանալով մարդը ձեռք է բերել մի ողջ հոգեբանական պաշտպանական մեխանիզմ: Սթրեսը՝ ամենաուժեղ պաշտպանական պատնեշն է»,-նշեց պրոֆեսորն ու ներկայացրեց հիմանվորված գործնական մոտեցումներ:   

Հաջորդ հանդիպմաը ամառային առցանց դպրոցի մասնակիցները ծանոթացան մարդու առողջության պահպանման իրավունքի ապահովման օրենսդրական հիմքերին և պացիենտի իրավունքներին: Այն ներկայացրեց ՀՊՄՀ-ի դոցենտ Աննա Մարգարյանը: Նա խոսեց բժշկության զարգացման հիմնական փուլերի մասին՝ շեշտադրելով միջանձնային փոխհարաբերությունների կարևորությունն ու պացիենտի իրավունքների իմացության անհրաժեշտությունը: Զեկույցով հանդես եկավ իրավաբան, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի իրավաբանական բաժնի պետ, ԵՊԲՀ առողջապահական իրավունքի ամբիոնի դասախոս Կորյուն Արևշատյանը: Նա շատ մատչելի և գործնական գիտելիքներ հաղորդեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթներից: Եղան հարց ու պատասխաններ: 

Ուսանողներն ու դասախոսները շնորհակալություն հայտնեցին դասախոսությունների անցկացման համար և ընդգծեցին նմանատիպ հանդիպումների կարևորությունը:

Հավելենք, որ Բժշկագիտության և առողջապահության ամառային դպրոցի «Ուզում եմ իմանալ ավելին» խորագրով առցանց հերթական հանդիպումը կկազմակերպի հուլիսի 29-ին: