ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վալադոլիդի համալսարան
14.09.2017

Վալադոլիդ, Իսպանիա

Վալադոլիդի համալսարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2018-2019 ուս. տարում առաջարկում է 2 ուսանողի ուսուցում Վալադոլիդի համալսարանում, Իսպանիա: Ուսուցումը նախատեսված է անգլերեն լեզու մասնագիտության ուսանողների համար:

Ֆինանսավորում.

Շարժունության ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Տրամադրվում է ամսեկան 800 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 820 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար: