Վարպետության դաս՝ հունգարացի պարուսույցներից
28.04.2025
ՀՊՄՀ-ի Հունգարական կենտրոնը սիրով հրավիրում է մասնակցելու պարի վարպետության դասի։ Այն կանցկացվի մայիսի 6-ին՝ ժամը 14․00-16․00-ն՝ ՀՊՄՀ ֆիզկուլտուրայի դահլիճում (Խանջյան 5):
Վարպետության դասը կանցկացնեն հատուկ այդ առթիվ Հունգարիայից ժամանած արհեստավարժ պարուսույցները․սա հրաշալի հնարավորություն է սովորելու ավանդական հունգարական պարային շարժումներն ու ուսումնասիրել Հունգարիայի մշակույթը։ Չմոռանաք ձեզ հետ վերցնել պարային կոշիկներ։