Թռիչքներ, զարկեր, քայլ-միացումներ․սրանք հունգարական պարերի հիմնական պարաքայլերն են, որոնք այսօր ուսուցանվեցին Մանկավարժական համալսարանում։ Վարպետության դասն անցկացրին Հունգարիայից ժամանած պրոֆեսիոնալ պարուսույցները՝ Անիտան և Լենարդը․նրանք բուհում էին ՀՊՄՀ-ի Հունգարական կենտրոնի նախաձեռնությամբ և հունգարական «Այցելու դասախոսների ցանց» կազմակերպության hետ համագործակցությամբ։
Մեծ շրջան, ապա ծանոթացում հունգարական ավանդական պարերին՝ իրենց բնորոշ առանձնահատկություններով։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին Տրանսիլվանիայի՝ Բոտոշանկա, Հոինա, Բուլգարոշ, Օրդոգ ուտյա, Պինգվին, ինչպես նաև Մեզոֆոլդ հունգարական պարերը։
Հունգար պարողների օգնությամբ ներկաները կարճ ժամանակում սովորեցին պարային շարժումներն ու այդկերպ ուսումնասիրեցին Հունգարիայի հարուստ և գեղեցիկ մշակույթի մաս կազմող պարարվեստը` կյանքի, հոգու և հավերժության մասին։