ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վարպետության դասեր՝ Հատուկ կրթության ֆակուլտետում
16.10.2017
Վարպետության դասեր՝ Հատուկ կրթության ֆակուլտետում

 Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետում վարպետության դասերով հանդես եկան «Սպիտակ ձող», «Հոգու առագաստներ» ռուսական կազմակերպությունների հիմնադիր Օլեգ Կոլպաշչիկովն ու  հոեգբույժ, Դիզայնի կառավարման և մրցակցային ռազմավարության ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Կոնստատին Բառանիկովը:


Ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների և դասախոսական կազմի համար նախատեսված հանդիպումը կազմակերպվել էր ներառականության համագործակցության համատեքստում:


Հյուրերը ներկայացրին տարբեր երկրներում իրենց  ղեկավարած  կառույցների նախագծերը, որոնք վերաբերում են ներառականությանը: Բանախոսներն մանրամասանեցին  դրանց  գաղափարները, ստեղծման ընթացքում  ծագած դժվարություններն ու վերջնարդյունքները:


Հանդիպման ընթացքում ուսանողները դերային խաղերի միջոցով հանդես եկան որպես առանձնահատուկ կարիք ունեցողներ, կիսվեցին իրենց ապրումներով և զգացողություններով:


Ներկաներն ընդգծեցին՝ ինտերակտիվ դասախոսությունը հնարավորություն տվեց յուրաքանչյուր մասնակցի արտահայտել իր կարծիքը և լսել այլ՝ երբեմն հակասող մտքեր, ինչը մտորումների հնարավորություն է հատուկ կրթության ոլորտի ապագա մասնագետների համար: