Կուլտուրայի Ֆակուլտետի Երաժշտության ամբիոնի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում է թայվանցի անվանի երաժիշտ Հուանգ Յա-Նունգը։ Բուհում հյուրընկալված երաժիշտը մեկ շաբաթ կանցկացնի վարպետության դասեր։
Այցի առաջին օրը նա հանդիպեց հայ գործընկերներին, ուսանողներին ներկայացրեց թայվանական և չինական սուոնա, գուանձի և դաք ֆլեյտա փողային գործիքները: Հուանգ Յա-Նունգը ծանոթացավ հայ ազգային նվագարանների ստեղծման պատմությանը, զարգացմանը, կատարողական արվեստի ավանդույթներին։
Հուանգ Յա-Նունգը փորձ արեց նվագել հայկական դուդուկ, ինչին հաջորդեց համատեղ հայկական ստեղծագործությունների կատարում։
Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը կարևորեց հայ-թայվանցի երաժիշտների համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ փոխադարձ վարպետության դասերը արդյունավետ և ուսանելի կլինեն երկուստեք։ Նա հավելեց, որ համագործակցության լավագույն ամփոփումը կլինի համատեղ ստեղծագործության ձայնագրությունը։