Բան. գիտ. թեկ., դոցենտ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ/Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կրթություն
• 2000-2009 թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայցորդ
• 1993-1998 թթ. Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող
Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Հովհաննես Օձնեցու երկերի լեզուն», մասնագիտական խորհուրդ՝ Լեզվաբանություն–019, մասնագիտություն` Ժ.02.01 «Հայոց լեզու»
Աշխատանքային փորձ
2015 թ. հոկտեմբերից Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
2013 – 2015թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ
2007- 2013 թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
2005 -2007 Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս
1998-2005 թթ. Գավառի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի լաբորանտ և ստաժավորվող դասախոս
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
• Հայոց լեզու և խոսքի մշակույթ
• Գրաբար
• Ժամանակակից հայոց լեզու
• Լեզվաբանության ներածություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը` հայոց լեզվի պատմության հարցեր, Հովհաննես Օձնեցու երկերի լեզվական առանձնահատկություններ, հայկական ժողովրդական հանելուկների լեզվաոճական առանձնահատկություններ, ժամանակակից հայոց լեզվի հիմնահարցեր, բառակազմություն:
Վերապատրաստումներ՝ հայաստանյան և միջազգային տարբեր կրթական ծրագրեր` ԵՊՀ-ում, ԳՊՀ-ում, ՀՊՄՀ-ում (2003 թ.-ից առ այսօր):
Հրապարակումներ`
1. Հովհաննես Օձնեցու երկերի լեզուն (մենագրություն), ԵՊՀ հրատ., Երևան, 2012:
2. Գրական արևելահայերենի կարող եմ հարադրության ձևաբանական արժեքի հարցը, «Ջահուկյանական ընթերցումներ» հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ, Երևան, 2012:
3. Պատկերավորման միջոցները հայկական ժողովրդական հանելուկներում, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014:
4. Դարձվածքի ըմբռնումը և նրա ուսուցումն իբրև կրտսեր դպրոցականի աշխարհայացքի ընդլայնման և բառապաշարի հարստացման կարևոր գործոն, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2014:
5. Բառակազմական համառոտ ուղեցույց-բառարան, «Նաիրի» հրատ., Երևան, 2015:
ORCID ID https://orcid.org/0000-0003-2881-7154
Լեզուներ` ռուսերեն, անգլերեն