ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վազգեն Հենրիկի Մարգարյան
08.09.2017

Հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, հոգ. գիտ. դոկտոր, դոցենտ

margaryanvazgen24@aspu.am

Հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ/ Հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Կրթություն
1983-1990 թթ.՝ Խարկովի պետական ավտոճանապարհային տեխնիկական համալսարանի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետի ուսանող:
1994-1997 թթ.՝ Խարկովի պետական ավտոճանապարհային տեխնիկական համալսարանի կառավարման և բիզնեսի ֆակուլտետում որակավորման բարձրցման դասընթացներ:
1998-2000 թթ.՝ Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի հայցորդ:

Գիտական աստիճան
Հոգեբանական գիտությունների դոկտոր, թեմա` «Մարտական գործունեության արդյունավետությունը պայմանավորող հոգեբանական գործոնները», թվանիշը` ԺԹ.00.03 «Սոցիալական հոգեբանություն, արտակարգ իրավիճակների հոգեբանություն» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ
1999-2011 թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս,
2000-2003 թթ.՝ «Գրիգոր Զոհրաբ» համալսարանի հոգեբանության ամբիոնի հրավիրված դասախոս,
2003-2005 թթ.՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենսագործունեության անվտանգության ամբիոնի հրավիրված դասախոս,
2006 թ.՝ դոցենտի գիտական կոչում՝ «Հոգեբանություն» մասնագիտությամբ,
2007-2016՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի՝ կրթության գծով տեղակալ,
2011-2016 թթ.՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ,
2017 թ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչի պ/կ

Կարդացվող դասընթացներ
«Զինվորական գործունեության և զինվորական կոլեկտիվի հոգեբանություն»,
«Զինվորական հոգեբանության հիմունքներ»,
«Պատերազմական իրավիճակում քարոզչության առանձնահատկությունները»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
1. Ռազմասոցիալական հոգեբանություն,
2. Ռազմաինժեներական հոգեբանություն,
3. Ռազմական հոգեբանություն:

Վերապատրաստումներ
2007 թ.՝ «Կրեդիտային համակարգը և բուհական կրթությունը» վերապատրաստման դասընթացներ,
2014 թ.` «ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (The Defence Education Enhancement Programme - DEEP) թիմի` ՀՀ Պաշտպանության նախարարության հետ փոխգործակցության գործողությունների պլանի» համաձայն Երևանում անցկացված «Համագործակցության 2014 թ. արդյունքների վերստուգում, 2015 թ. խնդիրների նախանշում» խորագրով աշխատաժողով,
2015 թ.` Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների ԳՀԽ կոնսորցիումի կրթության բնագավառի մասնա¬գետների դասընթաց՝ վկայագրի ստացմամբ,
2015 թ.` մայիսի 14-15-ը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողով ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորում:

Անդամակցություն

2002-2017 թթ.՝ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ,
2008-2010 թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 060 մաս-նա¬գի¬տական խորհրդի անդամ,
2015-2017 թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 064 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ,
2017 թ.՝ «Արդի հոգեբանություն» (Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները) գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:

Հրապարակումներ
1. Մարգարյան Վ. Հ., Հավանական հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունից պաշտպանվելու հարցի շուրջ: «Հայկական բանակ», 2007, հմ. 4, էջ 76-87:

2. Մարգարյան Վ. Հ., Մարտական գործունեության հոգեբանական հիմքերը: Ազ-գային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (մենագրություն): Եր., 2009, 284 էջ:

3. Մարգարյան Վ. Հ., Ակտիվ մարտական գործողություններին զինծառայողների հոգեբանական պատրաստումը` որպես պաշտպանությանը պետության պատ-րաստման կարևոր բաղադրիչ: «Հայկական բանակ», 2009, հմ. 3, էջ 87-97:

4. Մարգարյան Վ. Հ., Զինվորական հոգեբանությունը սպայի մասնագիտական գործունեությունում: «Անձի զարգացման հիմնախնդիրները» միջազգային գիտա-ժողովի նյութեր: Եր., 2009, 460 էջ, (էջ 127-132):

5. Մարգարյան Վ. Հ., Մարտական գործունեության հոգեբանությունը: Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (մենագրություն): Եր., 2009, 436 էջ:

6. Маргарян В. Г. К вопросу моделирования экстремальных условий боевой обстановки и проведения психотехнических испытаний водителей военной авто¬тех¬ники. «Личность и общество. Проблемы современной психологии». Часть 2-ая, Новосибирск, 2010, сс. 7-14.

7. Маргарян В. Г. К вопросу моделирования экстремальных условий и психоло¬ги-ческой подготовки военнослужащих. «Психология и педагогика: пути и методы развития». Пенза, 2010. сс. 106-110.

8. Маргарян В. Г. К вопросу подготовки специалистов к профессиональной дея¬тель-ности в экстремальных условиях. «Психология и педагогика: пути и методы развития». Пенза, 2010, сс. 111-115.

9. Маргарян В. Г. Формирование психологической устойчивости военнослужащих как фактор повышения уровня боеготовности войск. ВЕСТНИК МАНЭБ, 2010, Том 15, № 5, вып. 1, сс. 24-28.

10. Margaryan V. On the Problem of Conducting Psychotechnical Tests and Forming Servi-ce¬men's Psychological Stability. Prague, «Nauka i studia», 2010, № 5 (29), pp. 98-103.

11. Маргарян В. Г. К вопросу исследования воздействия психогенных фактoров бое¬вой обстановки на профессиональную деятельность военнослужащих. «Адаптация и саморегуляция личности». Ч. 1. M., 2010, 283 с., сс. 121-124.

12. Մարգարյան Վ. Հ., Մարտական գործունեության արդյունավետությունը պայմանավորող հոգեբանական գործոնների հարաբերակցության հարցի շուրջ: «Հայկական բանակ», 2010, հմ. 4, էջ 96-102:

13. Մարգարյան Վ. Հ., Պաշտպանական ոլորտում կադրերի հոգեբանական մասնագիտական ընտրազատման որոշ հարցեր: «Հայկական բանակ», 2012, հմ. 3, էջ 56-60:

14. Մարգարյան Վ. Հ., ՀՀ ԶՈՒ-ում ոչ կանոնադրական հարաբերությունների համակարգի կենսունակությունը պայմանավորող: «Հայկական բանակ», 2014, հմ. 3-4, էջ 77-87:

15. Маргарян В. Г. К вопросу о методологическом обеспечении психологической подготовки военнослужащих в ВС РА. «Личность, семья и общество: вопросы педа-гогики и психологии» /Сб. ст. по материалам XLVIII междунар. науч.-практ. конф. № 1 (48). Новосибирск: Изд. «СибАК», 2015, 90 с., сс. 83-88.

16. Մարգարյան Վ. Հ., Բացասական տեղեկատվական-հոգեբանական ներգործությանը հոգեբանական հակազդեցության հարցի շուրջ: «Հայկական բանակ», 2016, հմ. 1, էջ 56-66:

17. Մարգարյան Վ. Հ., Մարտական իրադրության արտակարգ իրավիճակների մոդելավորման մեթոդաբանական ապահովման հիմնախնդիրը: Արդի հոգեբա-նություն («Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրըե VI միջազգային գիտաժողովի նյութեր): Եր., 2017, էջ 162-168:

18. Մարգարյան Վ. Հ., «Ազգ–բանակ» հայեցակարգի ներդրման համատեքստում խա-ղաղ պայմաններում զինծառայողների առողջության պաշտպանության և չարդարացված մարդկային կորուստների կանխման համակարգի կատարելագործման ռազմաինժեներահոգեբանական առումները: «Հայկական բանակ», 2017, հմ. 3, էջ 23-31:

48 գիտական հոդվածների, ինչպես նաև ՀՀ Կառավարությանը առընթեր արտոնագրային վարչությունում արտոնագրած գյուտերի հեղինակ է:

Լեզուներ՝ հայերեն (մայրենի) ,ռուսերեն (տիրապետում եմ), գերմաներեն (կարողանում եմ կարդալ և շփվել):

Պարգևատրումներ.

1987 թ. ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահի անունից «Գերազանց ծառայության համար» մեդալով:
2004 թ. «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով:
2004 թ. «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2004 թ. «Մարշալ Հ. Ք. Բաղրամյան» մեդալով:
2006 թ. «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2008 թ. «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով:
2009 թ. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» մեդալով:
2010 թ. «Դրաստամատ Կանայան» մեդալով:
2011 թ. «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով:
2012 թ. «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալով:
2014 թ. «Անդրանիկ Օզանյան» մեդալով: