ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում
27.02.2018
Վերապատրաստում

Սույն թվականի փետրվարի 19-23-ը Էրազմուս+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկեթինգի խթանում /BOOST/» ծրագրի շրջանակներում 25 մասնակիցներ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի պետական, Վանաձորի պետական համալսարաններից, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայից, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից վերապատրաստվեցին Բարսելոնայի Կատալունիայի պոլիտեխնիկական համալսարանում:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից մասնակցում էին աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը, միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, միջազգային համագործակցության բաժնի մասնագետ Գոհար Առաքելյանը և կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավար Անուշ Սարգսյանը:

Վերապատրաստման նպատակն էր զարգացնել միջազգային ռազմավարության պլանի մշակման կարողությունները և հմտությունները: Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց սովորել միջազգայնացման ռազմավարության պլանի մշակման մեխանիզմները, ընթացակարգը և մեթոդները միջազգայնացման տեսանկյունից: Ինտերակտիվ վերապատրաստումների ընթացքում մասնակիցները կատարեցին նաև խմբային աշխատաքներ և ավարտին յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց իր մշակած միջազգայնացման ռազմավարության պլանի մշակման պլան ժամանակացույցը:

Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց նաև ծրագրի աշխատանքային խմբի կողմից մշակված միջազգայնացման ազգային ռազմավարության պլանի նախնական տարբերակը:

Վերապատրաստումներին հաջորդեց նաև ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի հետագա գործողությունների շրջանակը:

Վերապատրաստված մասնակիցները կանցկացնեն նմանատիպ վերապատրաստումներ հայաստանյան մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ ծրագրի համակարգողն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի կողմից:

ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժին