ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում Բեռլինի թանգարաններում
13.07.2017
Վերապատրաստում Բեռլինի թանգարաններում

Թանգարանային կրթության կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքում Հայաստանի թանգարանային ոլորտի 11 մասնագետ, այդ թվում նաև ՀՊՄՀ-ի թանգարանի ավագ գիտաշխատող Մարիաննա Մանուչարյանը, հուլիսի 3-9-ը վերապատրաստվեց Բեռլինի թանգարաններում:

Անցկացված դասընթացներն ու գերմանացի գործընկերների հետ հանդիպումները, մասնագիտական քննարկումները լիարժեք պատկերացում տվեցին տեղի թանգարանների հավաքածուների, ցուցադրական գործունեության, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված կրթական ծրագրերի նախագծման և իրականացման մասին: Դրանք արդյունավետ էին նաև պոտենցիալ այցելուի ներուժի արդյունավետ ներգրավման, ինչպես նաև թանգարանների շրջակա համայնքներում ապրող բնակիչների հետ տարվող աշխատանքների ու նրանց հետ համագործակցելու տեսանկյունից:

Հանդիպումներ եղան նաև NEMO-ի՝ Եվրոպական թանգարանների ցանցի FHXB Friedrichshain – Kreuzberg թանգարանում, Աննա Ֆրանկ կրթական կենտրոնում, Մարտին Գրոպիուսի, Ժամանակակից արվեստի, Գերմանիայի պատմության թանգարաններում:

aspu.am-ի հետ զրույցում Մարիաննա Մանուչարյանը վստահեցրեց, որ վերապատրաստումն արդյունավետ էր և ևս մեկ անգամ փաստեց, որ Թանգարանային կրթության կենտրոնը լավագույնս կատարում է իր առաքելությունը և աջակցում է հայաստանյան թանգարանների գործնական, տեսական ու փորձարարական գործունեությանը: