Մանկավարժական համալսարանում է Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի Վերականգնողական կենտրոնի համակարգող, Համաշխարհային առողջապահական համակարգերի վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչ, առողջապահական գիտությունների դոկտոր Ռոքսան Մարիցը։
Նա բուհում է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ծրագրի շրջանակներում։ Այն անցկացվում է Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի հետ համատեղ․ այսօր մեկնարկեց 6 երկօրյա՝ առերես վերապատրաստումներից 4-րդը։
Ինտերակտիվ դասախոսություններ, դեպքի ուսումնասիրությունների վերլուծություն, խմբային քննարկումներ, գործնական վարժություններ․ վերապատրաստումներին մասնակցում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ առողջապահական, սոցիալական, կրթական:
Ռոքսան Մարիցը, որ կլինիկական փորձ ունի որպես էրգոթերապիստ, ներկայացրեց «Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման (ՖՄԴ) հասկացությունը» թեմայով դասընթացը։
Բանախոսը մասնակիցներին փոխանցեց ՖՄԴ-ի վերաբերյալ գիտելիքներ և դրա գործնական կիրառման հմտություններ, ներկայացրեց, թե ինչպես ՖՄԴ-ն կարելի է օգտագործել ֆունկցիոնալության գնահատման, զեկուցման և համեմատման համար՝ տարբեր համատեքստերում ուժեղացնելու առողջապահական և վերականգնողական ծառայությունների պլանավորման ու գնահատման կարողությունները։
Դոկտոր Մարիցը վստահ է՝ մասնակիցներն ավարտին կկարողանան հասկանալ ՖՄԴ-ի կառուցվածքը, բաղադրիչներն ու սկզբունքները, դրանք կկարողանան կիրառել ֆունկցիոնալության, դիսֆունկցիայի և առողջության գնահատման ու միջամտությունների պլանավորման համար, այն կներմուծեն կլինիկական պրակտիկայի, գիտական հետազոտությունների, քաղաքականության և ծրագրերի մշակման ընթացքում, ինչպես նաև կկարողանան վերլուծել ՖՄԴ-ի կիրառման ժամանակ առաջացող մարտահրավերներն ու գործնական խնդիրներ։
Նշենք, որ «Ֆունկցիոնալության միջազգային դասակարգման (ՖՄԴ) հասկացությունը» թեմայով դասընթացի շրջանակներում վերապատրաստումները կշարունակվեն վաղը։
Անդրադարձ կլինի վերականգնողական միջամտությունների պլանավորման և գնահատման ժամանակ ՖՄԴ-ի կիրառմանը, քաղաքականությունների ձեւավորման և վերականգնողական ծրագրերի նախագծման մեջ դրա ինտեգրմանը, վերականգնման և առողջ ծերացման փոխկապակցվածությանը և այլն։