ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում՝ Էրազմուս+ MODEST-ի շրջանակներում
12.12.2019
Վերապատրաստում՝ Էրազմուս+ MODEST-ի շրջանակներում

Էրազմուս+ MODEST / Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի ասպիրանտների, հայցորդների, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների համար անցկացվեց վերապատրաստում:

Վերապատրաստումը իրականացրեցին մանկավարժության ամբիոնի դոցենտ Սվետլանա Մինասյանը, ինչպես նաև Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մարիամ Գևորգյանը:

Վերապատրաստման ընթացքում Սվետլանա Մինասյանը ներկայացրեց առաջադեմ ուսուցման՝  որպես ուսանողների զարգացման գործոնի մասին տեսասահիկ: Մարիամ Գևորգյանն էլ անդրադարձավ դրամաշնորհների համար կրթական նախագիծ գրելու մանրամասներին և սկզբունքներին: Վերապատրաստմանը հանդես եկավ նաև Վանաձորի պետական համալսարանի դոցենտ Օ. Թումանյանը: վերապատրաստումը շարունակվեց նաև ակտիվ քննարկումներով:

Հիշեցնենք, որ Էրազմուս+ MODEST / Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: