ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստում ուսանողների համար
29.03.2019
Վերապատրաստում ուսանողների համար

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոսներ Սուսաննա Դավթյանը, Նուշիկ Հայրապետյանը և Լիանա Թորոսյանը վերապատրաստվել են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպած ««Ստեղծարար միտք» բարձրագույն կրթության ձեռներեցություն» ծրագրի շրջանակներում: 

Վերջիններս հետամուտ եղան սատացած նոր գիտելիքներն ու փորձը փոխանցել ֆակուլտետի դասախոսներին և ուսանողներին և կազմակերպեցին 2-շաբաթյա դասընթացներ:

Ուսանողների արտալսարանային դասընթացները միտված էին զարգացնել այն հմտությունները, որոնք համապատասխանում են ժամանակակից աշխարհի պահանջներին՝ մտքերի և փորձի փոխանակման ձևերից մինչև բիզնեսի մեկնարկում և մտավոր սեփականության պահպանում: Դասընթացների մջոցով ուսանողները մեկտեղեցին անգլերենի հմտությունները, կարևորեցին իրազեկվածության անհրաժեշտությունը, ստեղծագործական մտածողության զարգացմամբ նոր գիտելիքների ձեռքբերումը: Վերապատրաստողները վստահ են՝ սա կնպաստի ստեղծարար տնտեսությունների զարգացմանը:

Նշենք, որ Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» (Creative Spark (https://www.britishcouncil.am/en/programmes/education/creative-spark?fbclid=IwAR2c9WzzYCT1XabJQWZgydSKjXAsl22Yj-YMr7K4UgVPJpfmtnlk-axcU6I) ծրագրի նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների` ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: