ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ բելառուս գործընկերների համար
16.05.2017
Վերապատրաստումներ բելառուս գործընկերների համար

ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը մայիսի 3-5-ը հյուրնկալեց Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի բնագիտության ֆակուլտետի մասնագետներին:

Հյուրերն «Մանկավարժական կադրերի պատրաստման գործընթացը կայուն զարգացման համատեքստում» թեմայով եռօրյա վերապատրաստում անցան Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի, Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնների մասնագետների կողմից:

Բելառուս գործընկերները հանդիպեցին ֆակուլտետի ղեկավարներին և աշխատակակիցներին, ծանոթացան ամբիոնների աշխատանքային փորձին, պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտական աշխատանքների կազմակերպման փորձին, ուսումնասիրեցին ուսումնամեթոդական փաթեթները: Քննարկվեցին համագործակցության հեռանկարները մանկավարժության և բնագիտության ոլորտներում, ինչպես նաև դասախոսների և ուսանողների մասնակցությամբ համատեղ կոնֆերանսների կազմակերպման հնարավորությունները:

Հյուրերը մասնկացեցին նաև տարբեր թեմաներով անցկացվող դասախոսությունների և միջոցառումների, ուսումնասիրեցին մանկավարժական և ուսումնական պրակտիկաների կազմակերպման եղանակները:

Հայ և բելառուս գործընկերների կարծիքով՝ նման հանդիպումները երկուստեք արդյունավետ են և պետք է ընդլայնել համագործակցությունը: