ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստումներ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում
18.07.2019
Վերապատրաստումներ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի շրջանակներում հուլիսին Մանկավարժականի դասախոսները վերապատրաստվեցին ծրագրի գործընկեր համալսարաններում:

Մասնավորապես, հուլիսի 1-2-ը Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը մասնակցեց Անգլիայի Բրունելի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը: Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան Մեծ Բրիտանիայում հետբուհական կրթության համակարգին, Բրունելի համալսարանում իրականացվող հետբուհական կրթության ծրագրերին, ինչպես նաև փափուկ հմտությունների /soft skills/ տեսությանը և կիրառմանը:

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Մարիամ Գևորգյանը և Մանկավարժության ամբիոնի դոցենտ Սվետլանա Մինասյանը հուլիսի 9-12-ը Կրակովում մասնակցեցին Յագելոնյան համալսարանի կողմից կազմակերպված վերապատրաստմանը: Մասնակիցները ծանոթացան Լեհաստանում, մասնավորապես՝ Յագելոնյան համալսարանում հետբուհական կրթության կազմակերպմանը, հետազոտողների համար գործող փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստող վերապատրաստման ծրագրերին, ինչպես նաև այցելեցին քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ:

Հիշեցնենք, որ Էրազմուս+ MODEST / Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ ծրագրի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հունվարին: