ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Վերապատրաստումը շարունակական և անհրաժեշտ գործընթաց է»
02.05.2019
«Վերապատրաստումը շարունակական և անհրաժեշտ գործընթաց է»

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հավաստագրեր հանձնեց Մաթեմատիկայի և Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկաների ամբիոնի վերապատրաստված դասախոսներին:

Ակադեմիական 36 ժամ տևողությամբ վերապատրաստումների ընթացքում ամբիոնների 17 դասախոս ուսումնասիրել է ոչ միայն մասնագիտական, այլև տեղեկատվական տեխնոլոգիաների, ուսուցման ժամանակակից մեթոդների դասընթացներ:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց, որ վերապատրաստումից հետո դասախոսներն անանուն հարցումների մեթոդով վերհանել են դասընթացի ուժեղ և թույլ կողմերը՝ հետագայում վերապատրաստման գործընթացն ավելի կատարելագործելու նպատակով:

«Վերապատրաստումներն անհրաժեշտություն են, ուստի մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկներն ու դիտողությունները: Բացի այդ, աշխատանքներ ենք իրականացնում, որ վերապատրաստողները լինեն այլ արտասահմանցի մասնագետներ»,-նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու վստահեցրեց, որ բոլոր մասնագիտությունների գծով նախատեսվում են վերապատրաստումներ:

Ռեկտորը ևս մեկ անգամ կարևորեց բուհի միջազգայնացումը և դասախոսներին հորդորեց կատարելագործել օտար լեզուների վերաբերյալ գիտելիքները, կազմել օտարալեզու մեթոդիկաներ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը այլ համալսարանների հետ:

Եղան նաև առաջարկներ, մասնավորապես՝ ավելացնել մանկավարժության դասաժամերը, ծրագրում ընդգրկել նաև գիտական հոդվածներ գրելու, գիտաչափական միջազգային շտեմարաններից օգտվելու հմտություններ ներառող դասընթացներ, ինչպես նաև կիրառել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներուժն ու մշակել դասախոսների, ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման փաթեթներ: