ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստված ուսանողները կիսվեցին փորձով
20.04.2017
Վերապատրաստված ուսանողները կիսվեցին փորձով

Օրերս Օտար լեզուների ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների և ESPAQ Tempus (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում) ծրագրի շրջանակներում Իտալիայի Մաչերատա համալսարանում վերապատրաստված ուսանողների միջև:

Նրանք ուսանողներն ներկայացրին վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մասնավորապես՝ որակի ապահովման Եվրոպական փորձոի վերաբերյալ:

Պատասխանելով ուսանողների հարցերին` Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Ալինա Պողոսյանն ու Գեղանուշ Բաղդասարյանը ներկայացրին ծրագրի ողջ ընթացքը:

Հանդիպման ընթացքում խոսվեց կրթության որակի և դրանում ուսանողների ներգրավվածությանն առնչվող հարցերի մասին, անդրադարձ եղավ նաև ՀՊՄՀ-ի կրթության որակի ապահովման վարչությանը, աշխատանքներին:

Համեմատականներ անցկացվեց ՀՊՄՀ-ի և Մաչերատա համալսարանի էլեկտրոնային կրթությունների միջև: Ուսանողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և ցանկություն հայտնեցին մասնակցել նմանատիպ ծրագրերի, որ ավելի ակտիվ ներգրավվեն որակի ապահովման գործընթացում:

Իտալիայի Մաչերատա համալսարանում վերապատրաստում անցած ուսանողները խոստացան կրկին կազմակերպել նմանատիպ հանդիպումներ` ուսանողներին իրազեկ դարձնելու նպատակով: