ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվում են Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսները
07.04.2021
Վերապատրաստվում են Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսները

ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 5-ից Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսների համար մեկնարկել են մասնագիտական վերապատրաստումներ: 

Վերապատրաստմանը մասնակցում է 45 դասախոս: Վերապատրաստողը արտերկրում մեծ ճանաչում ունեցող հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի ընտանեկան և երիտասարդական քաղաքականության պետական ինստիտուտի բաժնի վարիչ, Կիևի վերականգնողական կենտրոնի հոգեբանական ծրագրերի ղեկավար, հատուկ վիճակների ակտիվ թերապիայի, գանգուղեղային վնասվածքների, քրոնիկ հոգեկան հիվանդությունների, հաշմանդամների կլինիկական հոգեբան Սերգեյ Իվանի Բոլտիվեցն է:

Պրոֆեսորի վերապատրաստմամբ դասախոսները ձեռք կբերեն գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ժամանակակից կիրառական և կլինիկական հոգեբանությունից: Բացի մասնագիտական առարկայից, դասախոսները վերապատրաստվում են նաև ուսուցման ժամանակակից մեթոդների և ինֆորմացիոն տեխնոլոգիաները կրթության ոլորտում առարկաների շուրջ: 

Համավարակով պայմանավորված` վերապատրաստումները կազմակերպվում են առցանց, որի փորձառությունը կենտրոնն ունի. այդ ձևաչափով է անցկացվել նաև Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մասնագիտական վերապատրաստումը: 

Նշենք, որ վերապատրաստումը կտևի մինչև ապրիլի 17-ը: Ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր: