ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վիրտուալ շրջագայություն ՀՊՄՀ-ի թանգարանում
07.06.2019
Վիրտուալ շրջագայություն ՀՊՄՀ-ի թանգարանում

ՀՊՄՀ թանգարանի նյութերի հիման վրա գրվել են բազմաթիվ ավարտական աշխատանքներ. դրանց շարքում իր կարևորությամբ հարկ է առանձնացնել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս, բուհի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համակարգչային ադմինիստրատոր Լևոն Երիցյանի ավարտական աշխատանքը:

«Ուսումնական և պատմամշակութային հաստատություններում վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները՝ ՀՊՄՀ պատմության թանգարանի օրինակով» թեմայի շրջանակներում մագիստրոսը նախագծել և ստեղծել է թանգարանի web կայքը

Կայքի տեղեկատվական–ներկայացուցչական մասն ապահովում է ներկայիս նորարական մեթոդներից մեկը՝ վիրտուալ շրջագայության համակարգը։ ՀՊՄՀ-ի պատմության թանգարանի կայքի հղումն առկա է նաև բուհի պաշտոնական կայքի թանգարան ենթաբաժնում: