ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

WISDOM ամսագիրը` Scopus-ի առաջատարներից
21.05.2021
WISDOM ամսագիրը` Scopus-ի առաջատարներից

Scopus շտեմարանի SJR (SCImago Journal & Country Ranking) ցուցիչի հաշվառման արդյունքում` WISDOM ամսագիրը բարձրացել է ամսագրերի դասակարգման երկրորդ քառորդ (Q2 ): Արդյունքում` WISDOM-ը Art and Humanity ոլորտի փիլիսոփայության բաժնում ընդգրկված 659 ամսագրերի շարքում զբաղեցրել է 244-րդ տեղը:

Արևելյան Եվրոպան ներկայացնող փիլիսոփայական ամսագրերի մեջ WISDOM-ը բարձրացել է 26-րդ, իսկ ԱՊՀ երկրների մեջ՝ 7-րդ հորիզոնականը՝ ըստ Scopus շտեմարանի SJR ցուցիչի տվյալների:

Այն բացառիկ հաջողություն է հայ գիտական մտքի համար, քանի որ Հայաստանում գրանցված որևէ գիտական ամսագիր երբևէ այդպիսի ցուցանիշ չի արձանագրել: