ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընդունելություն՝ Մանկավարժական համալսարանի հեռակա կրթության համակարգում
01.08.2018

Եթե ուզում եք աշխատել, միաժամանակ ստանալ բարձրակարգ կրություն, միջազգային անվանի համալսարանների հետ համագործակցող բուհի ավարտական վկայական, եւ ամենակարեւորը հիմնարար գիտելիքներ, ուրեմն դիմեք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա կրթության համակարգ: Այստեղ դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող ավելի քան 40 մասնագիտություն:

Հեռակա բակալավրիատի դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է.

  • լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակի հետ՝ պատճենը)՝ (անձնագիր,նույնականացման քարտ, ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ:
  • ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները՝ զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած դիմորդները՝ զինապարտության կցագրման գրքույկ (բնօրինակի հետ՝ պատճենը).
  • ՀՀ կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակի հետ՝ պատճենները).
  • միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները՝ պատճեններով.
  • ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Եթե արդեն ունեք մասնագիտություն, բայց ուզում եք խորացնել գիտելիքները այլ ոլորտում, հեռակա մագիստրատուրան սպասում է ձեզ: երկու տարում Ձեր առջեւ կբացվեն նոր հեռանկարներ: Մանկավարժականը տրամադրում է հեռավար կրություն: Տարվա մեջ ընդամենը մեկ անգամ այցելելով համալսարան, դուք կարող եք ստանալ ձեզ անհրաժեշտ գիտելիքներն ու կրթությունը հեռավար կարգով:

Որակյալ կրթությունից բացի, դուք հնարավորություն կունենաք ստացած գիտելիքներն ամրապնդել միջազգային փորձով, մասնակցել արտասահմանյան առաջատար բուհերի հետ իրականացվող բացառիկ Ամառային դպրոցի և փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրերի: Կրթություն և կարիերա՝ միաժամանակ. հենց այս կարգախոսով է Մանկավարժականում կազմակերպվում կրթությունը:

Մագիստրատուրայի դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը․

1. Դիմում-հայտ /գրվում է տեղում/
2. Դիպլոմի և դիպլոմի հավելվածի /միջուկի/ բնօրինակը և պատճենը
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն
5. 4 լուսանկար /3*4 չափսի/
6. Տպագրված կամ տպամգրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների ցուցակը /դրանց առկայության դեպքում/:

Հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 5, բարձրահարկ մասնաշենքի 1-ին հարկ, 110 սենյակ, հեռախոս՝ 59 70 69, ընդունող հանձնաժողով:

Եվ ամենակարեւորը. մեզ մոտ հանրապետությունում միակ կրթօջախում, վերջին 5 տարվա ընթացքում ուսման վարձը չի բարձրացել: Դիմեք մանկավարժական համալսարան՝ Տիգրան մեծի 17, հեռ.՝ 597069, 597000: Հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2018-2019 ուստարվա ընդունելության համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից սեպտեմբերի 25-ը՝ ժամը 09:00 -18:00-ը, շաբաթվա բոլոր օրերին։

Նորություններ