ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընդունելություն՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համար
25.06.2019

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու 2019-2020 ուստարվա առկա եվ հեռակա ուսուցմամբ ընդունելություն՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համար

 Առկա և հեռակա ուսուցմամբ կարող են դիմել՝

1. Մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ (միջին մասնագիտական ուսումնական հաստատություն) ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը,
2. Հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

Փաստաթղթերի ընդունումը կատարվում է մինչև ս/թ օգոստոսի 30-ը։
Դիմորդները պետք է ներկայացնեն․
1. դիմում՝ ուղղված ռեկտորին (լրացվում է տեղում)․
2. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դրա ներդիրի պատճենները․
3. պետական ավարտական արձանագրության պատճենը․ (առկայության դեպքում)
4. չորս լուսանկար (3x4 չափսի)․
5. անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)․
6. զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը)․
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում)։

Դիմումներն ընդունվում են շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 09։00-18։00-ն։
Հասցե՝ Խանջյան 5, I հարկ, ընդունող հանձնաժողով, հեռ․ 59-70-69

Նորություններ