ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընտրեցին ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ
30.01.2017
Ընտրեցին ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ

Հունվարի 27-ին Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ բուհի Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը, որին ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ասպիրանտներ:

Ըստ ընտրական հանձնաժողովի՝ ընտրող 56 անձանցից ներկա էր 47-ը. վերջիններս նախապես ծանոթացան ընտրական կարգին, ինչին հաջորդեց ՈւԽ նախագահի թեկնածուների առաջադրումը:

Քվեարկության արդյունքում՝ Ներսիկ Մարգարյանը միաձայն վերընտրվեց ՀՊՄՀ-ի ՈւԽ նախագահ, ով ներկայացրեց իր ղեկավարման 4 տարիների կատարված երիտասարդական կառույցի աշխատանքները. «Ուսանողական խորհուրդը պահպանել է իր կայուն դիրքը, գրանցվել մի շարք հաջողություններ, ձեռքբերումներ և սերտորեն համագործակցել այլ կարևոր հաստատությունների հետ: Ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելը եղել է մեր առաջնահերթություններից, իսկ միասնական և համերաշխ աշխատանքի պարագայում՝ մեզ էլ ավելի մեծ ձեռքբերումներ են սպասվում»,-վստահեցրեց ՈւԽ-ի նորընտիր նախագահը: